Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանական գազը՝ այլընտրանք ռուսականին

Իրանական գազը՝ այլընտրանք ռուսականին
18.06.2013 | 17:30

Գազի գնի բարձրացումից հետո այլընտրանքային ուղիների որոնման մասին ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հայտարարել էր, որ Իրանից գազ ներկրելը նպատակահարմար չէ, որովհետև Իրանը գազը հարևաններին վաճառում է ռուսական գազից ավելի թանկ՝ 1000 խմ-ի դիմաց՝ մոտ 330-340 ԱՄՆ դոլարով:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ԶԼՄ-ների հետ հարցազրուցում հիշեցրել էր, որ ժամանակին Իրանը և Հայաստանը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով կնքել էին գազ մատակարարելու պայմանագիր, և այդ պայմանագիրը չի լուծարվել:
«Իրանն ինքը էլեկտարէներգիայի կարիք չունի, որովհետև նա արտահանում է էլեկտրաէներգիա տարբեր երկրներ: Սակայն, որպեսզի ինչ-որ ձևով նպաստենք, որ ինչ-որ կերպ լուծվեն Հայաստանի խնդիրները և դժվարությունները, դեռևս հավատարիմ ենք այդ պայմանագրին»,- ասել էր դեսպանը լրագրողներին:
ԱԺ դաշնակցական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե իրանական գազը կարո՞ղ է ՀՀ-ի համար լինել այլընտրանք:
«Միանշանակ` այո: Պայմանագրով նախատեսված նվազագույն նշանակությունը 1,5 միլիարդ է կազմում, մինչև 2026 թ. կկազմի 2,3 միլիարդ դոլար: Նախարարի պնդումները չեմ համարում հավաստի, որովհետև խոսքը ոչ թե գնման մասին է, այլ՝ փոխանակման հարաբերակցության: Իսկ դա նշանակում է, որ այդ էլեկտրաէներգիան կբավարարի Հայաստանին: 1խմ գազի դիմաց էլեկտրաէներգիան եթե վերածենք գազ-էլեկտրաէներգիա-փայտ հարաբերակցության, ապա գազի արժեքը չի կարող ավելին լինել, քան 70 դրամը: Այդ դեպքում էլ ակնհայտ է դառնում, որ իրանական գազն ավելի ձեռնտու է, քան ռուսական «Գազպրոմի» գազը: Մյուս կողմից, պետք է կիրառել այնպիսի քաղաքականություն, որի ներքո էժան հոսանք արտադրելու դեպքում էներգետիկ պահանջարկի մեջ կբարձրացվի տեղական էլեկտրաէներգիայի նշանակությունը, ինչն էլ կթուլացնի մեր կախվածությունը ռուսական գազից»,- նշեց Արծվիկ Մինասյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ